Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն արդեն հայտնել է օգոստոսին ծրագրված նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին, հայտնում է AP-ը։
Ելույթ ունենալով իր կողմնակիցների առաջ՝ Կագամեն հայտնել է, որ ընտրությունների ելքը կանխորոշված էր 2015-ին, երբ երկրի ավելի քան 4 մլն բնակիչներ ստորագրել էին խորհրդարանին ուղղված հանրագիր՝ պահանջելով փոխել սահմանադրությունը, որպեսզի ինքը կարողանա նորից առաջադրվել։Նրա խոսքով ինքը չի կարող փոխել մարդկանց կամքը։
Կագամեն իշխանության ղեկին է գտնվում Արեւելյան Աֆրիկայում ցեղասպանության ավարտից հետո՝1994-ից։ Չնայած նրան են վերագրում կայունության հաստատումը՝ բայցևայնպես իրավապաշտպանները նրա կառավարությանը մեղադրում են չարաշահումների մեջ, ինչպիսիք են մանր հանցագործությունների՝ օրինակ բանանի կամ կովի գողության համար մահապատիժները։
Ակնկալվում է, որ օգոստոսի 4-ի ընտրությունների արդյունքներով նախագահը եւս մեկ ժամկետով կկառավարի։ Փոփոխված սահմանադրությունը թույլ է տալիս նրան մնալ իշխանության ղեկին մինչեւ 2034 թ։ ԱՄՆ-ն, Ռուանդայի առանցքային դաշնակիցը, դեմ է սահմանադրական փոփոխություններին։ Կագամեն մեղադրել է որոշ արեւմտյան դիվանագետների երկրի գործերին միջամտելու մեջ։




























