Հուլիսի 15-ը Երիտասարդների հմտությունների համաշխարհային օրն է, որը հիմնվել է 2014-ի դեկտեմբերին ՄԱԿ ԳՎ կողմից՝ երիտասարդների սոցիալ տնտեսական պայմանները բարելավելու համար երիտասարդների հմտությունների զարգացման գործում ներդրումներ կատարելու կարեւորության մասին իրազեկումը բարձրացնելու նպատակով։ 

Այս օրը նաեւ կոչված է հիշեցնել երիտասարդների դերակատարումը կայուն զարգացման գործում ու երիտասարդների առողջապահության, մասնագիտական պատրաստման ու աշխատանքի դասավորման հարցերում ներդրումներ անելու անհրաժեշտությունը; Օրը հիմնելու նախաձեռնությունը ՄԱԿ-ում Շրի Լանկայի ներկայացուցիչներինն է եղել, որոնք ԳՎ հերթական նիստի ժամանակ մտահոգություն են հայտնել երիտասարդների շրջանում գործազրկության աճի ու ծավալների կապակցությամբ։