ԱՄՆ Թեխաս նահանգում Magellan Midstream Partners ընկերության նավթամուղում 1.2 հազար բարել նավթի արտահոսք է տեղի ունեցել (ավելի քնա 190 հազար լիտր)։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Օսթինի մերձակայքում Longhorn համակարգում նավթի արտահոսքը տեղի է ունեցել, երբ կապալառու ընկերությունը տեխնիկական սպասարկման աշխատանքների ժամանակ ծակել է նավթատարը։

1.6 կմ շառավղում բնակվողները տարհանվել են։ Նշվում է, որ արտահոսքը դադարեցվել է։