Շոտլանդիայի Ուլվա կղզին վաճառվում է, որի արժեքը կազմում է 4,3 մլն ֆունտ (5,9 մլն դոլար), հայտնում է The Telegraph-ը:

Կղզու երկարությունը մոտ 12 կմ է, լայնությունը` մոտ 4 կմ: Isle of Ulva-ի մակերեսը կազմում է 1,8 հազար հեկտար:

Կղզին, որտեղ առաջին բնակիչները հայտնվել են մ.թ.ա. 6-րդ հազարամյակում,70 տարում առաջին անգամ է վաճառվում: Հիմնական շենքից բացի, կղզում կա նաեւ եկեղեցի եւ ռեստորան: