Ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների որոնման եւ պատանդների ու գերիների ազատ արձակման միջազգային աշխատանքային խմբի համանախագահներ Սվետլանա Գանուշկինան, Պաատա Զաքարեիշվիլին եւ Բերնհարդ Քլազենը հուլիսի 17-ին եւ 18-ին Ստեփանակերտ կայցելեն՝ խաղաղարար գործունեությունը շարունակելու նպատակով Արցախում շփումները վերսկսելու համար։

Միջազգային աշխատանքային խմբից NEWS.am-ին հայտնեցին, որ 2017 թվականի հունվարին խումբը Բաքվում է եղել, հանդիպել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության եւ իշխանության ներկայացուցիչների հետ։ 

Հուլիսի 15-ին Հայաստանի Հանձնաժողովի անդամներն ընդունեցին Միջազգային աշխատանքային խմբի ներկայացուցչին։ Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումներն արդյունավետ ու հուսադրող էին։

Հիշեցնենք, որ Միջազգային աշխատանքային խմբի ներկայացուցիչներն իրենց խաղաղար առաքելությունը սկսել են 90-ականների սկզբին։ Համանախագահներն են Սվետլանա Գանուշկինան, Պաատա Զաքարեիշվիլին եւ Բերնհարդ Քլազենը։