2017թ. հունիսին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացվել է 833 դիմում, որոնց 64 տոկոսը վերաբերել է հաշմանդամության խմբի նշանակմանը:

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«2017թ. հունիսին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացվել է 833 դիմում, որից 685-ը գրավոր, 148-ը բանավոր:

Նշված դիմումներից 235-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 286 քաղաքացի  դիմել է տեղեկատվական կենտրոն-ընդունարան:

Գրավոր  դիմումներում գերակշիռ մաս են կազմել հաշմանդամության խմբի նշանակման եւ վերանայման 64 (9%),   պետական նպաստների 56 (8%), ավանդի փոխհատուցման 48 (7%), կենսաթոշակի նշանակման եւ վերանայման 44 (6%), բնակարան հատկացնելու 36 (5%) եւ աշխատանք տրամադրելու  31 (5%) վերաբերյալ դիմումները:

Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 56 (38%), պետական նպաստների 28 (19%),  դիմումի ընթացքի ճշգրտման 27 (18%), հաշմանդամության խմբի նշանակման եւվերանայման 14 (9%) եւ կենսաթոշակի նշանակման ու վերանայման 10 (7%)  վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացված 379 դիմումի:

Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետեւյալ պատկերը. 278 (73%)-ը պարզաբանվել է, 60 (16%) քաղաքացուխնդրանք բավարարվել է, 20-ը (5%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,  իսկ 21-ին (6%) տրվել էմերժողական պատասխան:

Փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է  երեք քաղաքացի:

Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է արձանագրություն, որըգրանցվել եւ ընթացք է ստացել սահմանված կարգով»: