Բրիտանական Վիսթաթոն գյուղի բնակչին կարգադրել են բակից հանել թզուկների արձանիկները, քանի որ դրանք շեղում են վարորդներին, գրում է Mirror-ը։

 77-ամյա Լորենս Փերին իր բակում թզուկների զվարճալի արձանիկներ է տեղադրել, որոնք տաբատները իջեցրած՝ իրենց հետույքն են ցուցադրում։

 Սակայն գյուղի իշխանությունները որոշել են, որ նման արձանիկները շեղում են վարորդների ուշադրությունը ու կարող են վթարի պատճառ դառնալ, ինչի կապակցությամբ էլ կարգադրել են հանել դրանք։ Լորենսը վշտացած ու հիասթափված է այդ որոշումից, քանի որ նրան դուստրն էր նվիրել այդ արձանիկները։