Իսպանիայի ոստիկանությունը հավաստիացնում է, որ իրեն հաջողվել է հայտնաբերել նկարիչ Ֆրենսիս Բեկոնի հինգ նկարներից երեքը, որոնք գողացվել էին Մադրիդում նրա բնակարանից 2015-ի հուլիսին, հայտնում է AP-ն։

Արվեստի հինգ ստեղծագործությունների շուկայական արժեքը գնահատվում է ավելի քան 25 մլն եվրո։ Ոստիկանությունը կալանավորել է տասը կասկածյալների, որոնք կապակցված են կողոպուտի հետ։

Նկարները Բեկոնի ընկերոջը պատկանող հավաքածուից էին։