Արարատի մարզում, հուլիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում 47-ամյա Մանվել Աբրահամյանն իր վարած «ՎԱԶ 21093» մակնիշի 34 MC 177 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդ Մանվել Ա.-ն, նրա ուղևորներ՝ 43-ամյա Գևորգ Հ.-ն, 51-ամյա Արմեն Մ.-ն, 39-ամյա Գուրգեն Չ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մանվել Աբրահամյանը ճանապարհին մահացել է։