Արքայազն Ուիլյամն ավարտում է շտապ օգնության ավիածառայության օդաչուի կարիերան: AFP-ն հայտնում է, որ Ուիլյամը հրաժարական կտա, որպեսզի կենտրոնանա իր թագավորական պարտականությունների վրա:
Քեմբրիջի դուքսը, որը բրիտանական գահի թվով երկրորդ հավակնորդն է, օդաչուի իր երկամյա կարիերան կավարտի՝ գիշերային հերթափոխում կատարելով վերջին թռիչքը: Քայլը պայմանավորված է Եղիսաբեթ 2-րդ թագուհու թագավորական պարտականություններից հեռանալու որոշմամբ՝ այն տրամադրելով երիտասարդ սերնդին:




























