Հայաստանի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը կազմված կլինի 12 մարդուց: Հանձնաժողովի աշխատակազմի մասին որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 27-ի նիստում:

Հանձնաժողովը կստուգի Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը, նաեւ կուսումնասիրի պետական ծառայողին անհարիր վարքի վերաբերյալ բողոքները:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ապագայում, այնուամենայնիվ, ակնկալվում է պաշտոնյաների ստուգումների ընդլայնում եւ խորացում, ինչը նշանակում է, որ կմեծացվի նաեւ հանձնաժողովի հաստիքակազմը: