48 մարդ է տուժել Բարսելոնայի գնացքում գրանցված միջադեպի հետեւանքով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ ՝այս մասին հաղորդում են տեղի փրկարարական ծառայությունները։

Իսպանական լրատվամիջոցները գրում են, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան՝ «Ֆրանսիական կայարան» երկաթուղային կայարանում։

Նախնական տվյալներով՝ գնացքը չի կարողացել կանգ առնել եւ բախվել է կառամատույցին։ 

Շուրջ 20 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, նրանցից հինգը ծանր վիճակում են։

Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության 6 մեքենա։

Միջադեպը հետաքննվում է։