Ուրբաթ Պակիստանի գերագույն դատարանը վճռել է իշխանությունից հեռացնել վարչապետ Նավազ Շարիֆին՝ ըստ երկրի կառավարության ղեկավարի եւ նրա ընտնաիքի նկատմամբ հակակոռուպցիոն հետաքննության արդյունքների։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Geo TV հեռուստաալիքը։
2016 թվականի ապրիլին պանամական իրավաբանական Mossack Fonseca ֆիրմայի փաստաթղթերը ցույց են տվել, որ Պակիստանի վարչապետի երկու որդիներն ու դուստրը Վիրջինյան կղզիներում գրանցված առնվազն 3 օֆշորային ընկերությունների սեփականատերեր են։
Շարիֆին իշխանությունից մեկուսացնելու որոշումը միաձայն են ընդունել։ Դատարանը վճռել է վարչապետի դեմ քրեական գործ սկսել։




























