ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է այս ամսվա ընացքում Հյուսիսային Կորեայի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի երկրորդ փորձարկումը, որը ՄԱԿ Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձեւերի աղաղակող խախտում է, որոնք արտահայտում են միջազգային հանրության կամքը: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ բոլոր երկրները պետք է Հյուսիսային Կորեայի նկատմամբ վճռական դիրքորոշում որդեգրեն՝ աջակցելով եւ ուժեղացնելով ՄԱԿ պատժամիջոցները, որպեսզի Հյուսիսային Կորեան բախվի միջուկային զենքին իր շարունակական ձգտումների հետ կապված հետեւանքներին:
Չինաստանը եւ Ռուսաստանն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում տարածաշրջանային եւ գլոբալ կայունությանը այս աճող սպառնալիքի համար, նշել է Թիլերսոնը:
ԱՄՆ-ն ձգտում է Կորեական թերակղզու խաղաղ ապանուկլեացմանը եւ Հյուսիսային Կորեայի ռազմատենչ գործողությունների դադարեցմանը: «Ինչպես մենք, այնպես էլ մյուսները հստակ հասկացրել ենք, որ երբեք չենք ընդունի միջուկային Հյուսիսային Կորեային: Մենք չենք հրաժարվի տարածաշրջանում դաշնակիցներին եւ գործընկերներին մեր հավատարմությունից»,- նշել է պետքարտուղարը:




























