Ճապոնիան, ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան սերտորեն կհամագործակցեն ՄԱԿ ԱԽ-ի նոր բանաձեւի մշակման շուրջ, որը Հյուսիսային Կորեայի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցներ է նախատեսում՝ կապված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջին արձակման հետ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիշիդան, փոխանցում է Kyodo News-ը:
Կիշիդան հեռախոսազրույց է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Նրա խոսքով՝ իրենք համաձայնվել են, որ Փհենյանի սադրանքները «բացարձակապես անընդունելի» են: Նա նաեւ հայտնել է, որ Տոկիոն ու Վաշինգտոնը մտադիր են կոչով դիմել Չինաստանին եւ Ռուսաստանին:
Նշվում է, որ Թիլերսոնը իրավիճակը քննարկել է իր հարավկորեացի գործընկերոջ հետ:




























