Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո նահանգ կազմակերպված հանցագործության դեմ պայքարի համար զինծառայողներ են ժամանել։ Նահանգում 10 հազար զինծառայող է տեղակայվել։
BBC-ն հաղորդում է, որ տարեսկզբից Ռիո դե Ժանեյրոյում շուրջ 90 ոստիկան է զոհվել։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ զինծառայողները հետախուզական գործողությյուններ են իրականացնում եւ հանցախմբերի դեմ հատուկ գործողություններ նախապատրաստում։ Երկրի նախագահի հրամանի համաձայն՝ զորքերը Ռիոյում կմնան մինչեւ տարեվերջ։
Առաջին կիսամյակում նահանգում օրական 3 մարդ են սպանել, նրանցից շատերը ոստիկանների եւ թմրադիլերների միջեւ փոխհրաձգության զոհ են դարձել։




























