Համբուրգում «Կատվի տաճար» է բացվել։ DW-ն, վկայակոչելով «Կատվի տաճար»-ի կայքը, գրում է որ նորաբաց սրճարանում այցելությունից առնվազն 48 ժամ առաջ (Cafe Katzentempel) խնդրում են սեղաններ ամրագրել։ Այնտեղ բնակվող բոլոր 6 կատուներին վերցրել են կենդանիների համար նախատեսված ապաստաններից։
Նշենք, որ նման սրճարաններ գոյություն ունեն նաեւ Գերմանիայի այլ քաղաքներում։ «Կատուների տաճարներ» գոյություն ունեն արդեն Նյուրենբերգ եւ Մյունխեն քաղաքներում։ Իսկ Քյոլնում կարելի է այցելել «Մուրլիկա» սրճարան, որտեղ աշխատում են Թիգա, Էմմա եւ Սաբրինա անունով կատուները։



























