Կանադական Քվեբեկ նահանգից 69-ամյա թոշակառու Ժյուլ Պերենտը կյանքում երկրորդ անգամ վիճակախաղով մեկ միլիոն դոլար է շահել, գրում է Associated Press-ը:

Պերենտը տոմսը գնել է 3.2 կանադական դոլարով (2.5 ԱՄՆ դոլար) եւ 1.222.069 դոլար շահել (շուրջ 980 հազար ԱՄՆ դոլար): Քվեբեկում խաղարկվող վիճակախաղում նման խաղադրույքով շահելու հնարավորությունը 23 մլն դեպքից մեկն է լինում: Կանադացին մեկ միլիոն դոլար շահել է նաեւ 2008 թվականին:

Թոշակառուն պատմել է, որ ազարտային խաղերն իր համար նույնպիսի հոբբի են, ինչպես քայլելը, որսորդությունը կամ ձկնորսությունը, եւ նա մտադիր է շարունակել խաղալ: Պերենտը ծրագրում է շահույթը ծախսել նոր տուն կառուցելու համար: