Ավստրալիայի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել օդանավում ահաբեկչությունը կանխելու համար։ Այս մասին հայտնում էThe Sydney Morning Herald-ը։
Իրավապահների խոսքով կալանավորվել է չորս տղամարդ, որոնց մոտ գտել են «զգալի քանակության նյութեր» ինքնաշեն պայթուցիկ սարքերի համար ։
Միաժամանակ Ավստրալիայի օդանավակայաններում բարձրացվել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը ։ Վարչապետ Մալկոլմ Թերնբուլը նախազգուշացրել է, որ ահաբեկչության սպառնալիքը իրական է, ու մարդիկ կարող են օդանավակայաններում լրացուցիչ ստուգումների ենթարկվել, որոնք կարող են շատ ժամանակ խլել։




























