Գերմանիայում, Կոնստանցի գիշերային ակումբի հյուրերից մեկը սկսել է կրակել այցելուների վրա։ Անհայտ անձը սպանել է մեկին ու վիրավորել երեքին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Դրանից հետո 34-ամյա տղամարդը հեռացել է շենքից ու սկսել փոխհրաձգություն իրավապահների հետ։ Կասկածյալը վիրավորվել է ու հետագայում մահացել հիվանդանոցում։ Տղամարդու արարքի պատճառների մասին ոչինչ չեն հայտնում։

Ոստիկանությունը սկսել է հետաքննել գործը։