Մեքսիկան ավոկադոյի աշխարհի առաջատար արտադրողն է ու այդ պտղի մեծ մասը աճեցվում է մեքսիկական Միչոական նահանգում։ Ըստ հետազոտության, որն անցկացրել է Մեքսիկայի համալսարանը, 1974-ից 2011 թթ․ Միչոականի 110 000 ակր անտառատարածք վեր է ածվել ավոկադոյի աճեցման այգիների։

Հողերը, որտեղ աճում են կաղնիներ ու սոճիներ, հատկապես պահանջված են ագարակատերերի կողմից, քանի որ այդ ծառերն աճում են ծովի մակարդակից նույն բարձրության վրա, ինչ ավոկադոյի ծառերը։ Գնահատականներով Միչոականում կա ավոկադոյի  առնվազն 35 000 ապօրինի այգի, հայտնում է Kedem.ru-ն։

Պարզվել է նաեւ, որ Մեքսիկայում գրանցված անտառային հրդեհների 40 տոկոսը միտումնավոր են՝ ավոկադո աճեցնելու համար հողերը մաքրելու նպատակով։ Եվ այսպես արհեստական հրդեհների հետեւանքով 16 000 հա անտառ է ոչնչացվել ։

Անտառների նման ոչնչացումը բացասաբար է ազդում ջրի որակի վրա ՝ սոճու ու կաղնու խորը արմատներն օգնում են զտել լեռնային ջրային աղբյուրները, մինչդեռ ավոկադոյի ծառերը մանր արմատներ ունեն։ Եվ վերջապես, ավոկադոյի ծառերն իրենց աճի համար սպառում են այդ մաքուր աղբյուրի ջրի մեծ մասը։ Եթե 500 գ լոլիկ աճեցնելու համար պահանջվում է 41 լ ջուր, ապա 500 գ ավոկադոյի համար՝ 327 լ ջուր։

Շրջակա միջավայրի պաշտպանության մասնագետների խոսքով ավոկադոյի աճեցման ու դրա հետ կապված անտառների ոչնչացման  հետեւանքով բնությանը հասցված վնասը անդառնալի է։