ԱՄՆ-ի Ալաբամա նահանգում 12 դատապարտյալներ բանտից փախուստի են դիմել։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով ABC-ն։

Նշվում է, որ ոստիկանությանը հաջողվել է գտնել վեց փախստականների, սակայն եւս վեցը դեռ փախուստի մեջ են։ 

Նրանցից երկուսը սպանության փորձի համար դատապարտված հանցագործներ են։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։