Cessna թեթեւ շարժիչային ինքնաթիռը Քալիֆորնիայում ընկել է ավտոմայրուղու վրա։ Դեպքի վայրից տեսագրությունը հրապարակել է Ruptly-ն։ Ենթադրաբար, թռիչքից անմիջապես հետո օդանավում էլեկտրականության հետ կապված խնդիրներ են ծագել։ Օդաչուն փորձել է օդանավով վայրէջք կատարել John Wayne Airport օդանավակայանում, սակայն մինչեւ թռիչքուղի չի հասել, փոխանցում է Lenta-ն։

Ավտոմայրուղու վրա օդանավը բախվել է ավտոմեքենայի եւ հրկիզվել։ Ավտոմեքենայի վարորդը չի տուժել։ Օդաչուն ու նրա կինը վնասվածքներ են ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել։