Մոսկվան պատասխանել է ամերիկյան պատժամիջոցներին մինչեւ նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրինագիծը ստորագրելը, քանի որ սենատի որոշումից հետո օրինագծի ընդունումն ավտոմատ է համարում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Gazeta-ն։
«Բանն այն է, որ երբ օրինագիծը հաստատվեց կոնգրեսում եւ սենատում, հետագայում այն ավտոմատ կերպով օրենքի ուժ կստանա»,-ասել է Պեսկովը։
Պեսկովը հիշեցրել է, որ ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել է, որ եթե նույնիսկ Թրամփը պատժամիջոցների օրինագծի հետ կապված նկատողություններ ունենա, ապա դրանք կվերաբերեն դրանց խստացմանը։
«Եվ այդ պատճառով, ըստ էության, սպասել պետք չէր։ Այդ ամենն ակնհայտ է»,-ասել է նա։




























