Ռուսաստանի դատախազությունը ստուգումներ է անցկացնում GTA հանցախմբի՝ Կրասնոգորսկում՝ Մոսկվայի մարզային դատարանում հսկիչների վրա հարձակվելու գործի կապակցությամբ։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունում։
Մոսկվայի մարզի դատախազ Ալեքսեյ Զախարովի հանձնարարությամբ՝ ստուգվում է դատապարտյալներին հսկելիս գործող օրենսդրությունը պահպանելու ընթացակարգը։ Քրեական գործը գտնվում է դատախազի հատուկ վերահսկողության ներքո։
Նշվում է, որ GTA հանցախմբի անդամները դատական նիստի ժամանակ դիմադրություն են ցույց տվել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպված են եղել կրակ բացել նրանց ուղղությամբ։



























