Չինաստանի արեւելյան Իու քաղաքի տարածքում դինոզավրերի ոտնաթաթերի քարացած հետքեր են հայտնաբերել, որոնք բնակվել են շուրջ 100 մլն տարի առաջ: Սրանք Հարավ-Արեւելյան Չինաստանում հայտնաբերված ամենամեծ թվով ոտնաթաթերի հետքերն են, հաղորդում է Սինհուա գործակալությունը:

Չժեցզյանի Բնագիտության պատմության թանգարանի փոխտնօրեն Ցզին Սինշենի խոսքով՝ հայտնաբերված հետքերը պատկանում են դինոզավրերի այնպիսի տեսակների, ինչպիսիք են տերոպոդները, զաուրոպոդները եւ օրնիտոպոդները:

Բացի այդ՝ հնագետները մեծ թվով ոտնաթաթերի հետքեր են հայտնաբերել Հոոույանթոու լեռան շրջակայքում: