ԱՄՆ-ում տղամարդը 20 տարի շարունակ Մեծ Բրիտանիայի կեղծ անձնագիր է օգտագործել: AP-ի փոխանցմամբ՝ Օրեգոնի բնակիչն օգտագործել է 1963 թվականին Մեծ Բրիտանիայում մահացած երեխայի անձնագիրը:
Այդ անձնագրով նա եղել է Մեքսիկայում, Թաիլանդում, Կամբոջայում, Չինաստանում, Ռուսաստանում, Գվատեմալայում եւ Ղազախստանում, չնայած 2012 թվականին Մեծ Բրիտանիան չեղարկել է անձնագիրը:




























