Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ վերջին հիսուն տարիներին ԱՄՆ բնակիչնեը սկսել են ավելի հաճախ օգտագործել հայհոյական բառեր այնպիսի տեղորում, որտեղ նախկինում դա անընդունելի էր համարվում։ Նույնիսկ գրքերում է հայհոյանքի քանակությունը 28 անգամ ավելացել։ Ըստ երեւույթին, դա պայմանավորված է ազատ արտահայտման պահանջի աճով, հայտնում է Life –ը։
Աշխատության հեղինակները հիմք են ընդունել յոթ ամենատարածված անգլերեն հայհոյանքների ու վիրավորական բառերի ցանկը՝ cocksucker, cunt, fuck, motherfucker, piss, shit ու tits։ Հետազոտողներն օգտագործել են Google Books-ը, որպեսզի պարզեն, թե ինչպես է այս յոթ բառերի գործածումը փոխվել 1950-ականներից սկսած մինչեւ 2005-2008 թթ։
Պարզվել է, որ այդ բառերի գործածման հաճախությունն աճել է 28 անգամ՝ չորսից դառնալով 678։ Ընդ որում դրանց գործածումը շատացել է գրքերում, որոնք համարվում են մշակույթի ամենապահպանողական արտահայտչամիջոցը։
Ըստ հետազոտողների, դա պայմանավորված է նրանով, որ երիտասարդները ձգտում են ավելի ազատ արտահայտել իրենց մտքերը։ 50-60-ականներին ԱՄՆ-ում հասարակական վայրերում նման բառերի գործածման համար կարող էր ազատազրկում սպառնալ։ Իսկ հիմա, եթե այդ բառերը որոշակի անձի չեն հասցեագրված, ապա դրանց համար նույնիսկ չեն տուգանում։




























