Լատվիայում արգելվելու է դեմքն ամբողջությամբ փակող մահմեդական հագուստ կրել հասարակական վայրերում։ Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակված համապատասխան օրինագիծը կառավարության քննարկմանն է ներկայացվել, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Սահմանափակումները տարածվելու են դեմքը փակելու ցանկացած ձեւերի վրա՝ օրինակ դիմակ, սաղավարտ կամ փարանջա, նիկաբ ու բուրկա կրելու վրա։ Նախարարությունը նշում է, որ մարդու դեմքը համարվում է փակված, եթե անհնար է նույնականացնել նրա անձը։ Նման արգելքներ արդեն գործում են Ֆրանսիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Եգիպտոսում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, Գերմանիայի առանձին շրջաններում, նաեւ Շվեյցարիայի, Իսպանիայի ու Իտալիայի որոշ շրջաններում։
Օրինագիծը նախատեսում է նաեւ բացառություններ, օրինակ այդ սահմանափակումները չեն վերաբերելու այն գլխարկներին կան գլխաշորերին, որոնք միայն մազերն են ծածկում։ Ծածկված դեմքով հանրային վայրերում թույլատվում է գտնվել նաեւ ծառայողական պարտականությունները կատարելու, մարզական կամ գեղարվեստական միջոցառումներին, պետական կամ ազգային տոնակատարություններին մասնակցելու համար, նաեւ առողջական վիճակով կամ եղանակային պայմաններով պայմանավորված դեպքերում։ Ըստ օրինագծի՝ հասարակական վայրեր չեն համարվելու եկեղեցիները, աղոթարանները, կրոնական գործունեության համար նախատեսված այլ շինություններ, նաեւ այն վայրեը, որտեղ փակ մասնավոր միջոցառումներ են իրականացվում։




























