80-ամյա կինը Ստոքհոլմում հիվանդանոցի մերձակայքում ավտոմեքենայով մխրճվել է բազմության մեջ. նա շփոթել էր ոտնակները, հաղորդում է The Local-ը։

3 մարդ լուրջ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։

Ոստիկանության խոսքով՝ տարեց կինը 3 մարդու վրաերթի է ենթարկել։ Նշվում է, որ միջադեպն ահաբեկչական ակտ չէ։