Թաիլանդում 91-ամյա կինն ավարտել է համալսրանն ու բակալավրի աստիճան ստացել։ Հանուն դրա նա սովորել է 10 տարի։ Դիպլոմը նրան հանձնել է Թաիլանդի թագավորը, փոխանցում է AP-ն։

Քիմլան Ջինակուլը ստացել է արվեստի բակալավրի կոչում՝ մարդու ու ընտանիքի զարգացման ոլորտում։ Դիպլոմը նրան հանձնել է Թաիլանդի թագավորը։ Ավանդաբար Թաիլանդում պետական համալսարաններում դիպլոմները թագավորական ընտանիքի անդամներն են հանձնում շրջանավարտներին։

 Sukhothai Thammathirat համալսարանը, որն ունի դասընթացներ նաեւ տարեց մարդկանց համար, այս տարի ունեցել է 60-ն անց 199 ուսանող։