Նիդերլանդներում ամուսինները միաժամանակ հեռացել են կյանքից էվթանազիայի օգնությամբ։ Այս մասին օգոստոսի 14-ին հայտնել է Daily Telegraph-ը։
91-ամյա Նիք ու Թրիս Էլդերհորթները մահացել են իրենց ազգականներով ու մտերիմներով շրջապատված ։ Նրանց դստրերից մեկը պատմել է, որ մահից առաջ նրանք համբուրվել ու իրար ձեռք են սեղմել։
Ամուսինները միասին ապրել են 65 տարի։ Վերջին տարիներին նրանց առողջությունը զգալիորեն վատացել էր։ Նիքը դժվարությամբ էր տեղաշարժվում ինսուլտից հետո, որը տարել էր 2012-ին։ Թրիսը նույնպես հազիվ էր քայլում ու տառապում էր հիշողության կորստից։ Նա վախենում էր, որ ամուսնու մահից հետո կհայտնվի ծերանոցում։ Նրանք ուզում էին միասին մահանալ։
Նիդերլանդներն օրինականացրել է էվթանազիան 2002-ին։ 2016-ին երկրի 6091 բնակիչ կյանքից հեռացել է էվթանազիայի օգնությամբ։


























