Հոլանդիայի իշխանությունները մերժել են Սուրբ Հովսեփ կաթոլիկ եկեղեցու ծառայողների բողոքը, որի խոստովանարանում երկու դերասաններ նկարահանել էին սեքսի տեսարան։
Տեսահոլովակը տարեսկզբին էր հայտնվել հոլանդական պոռնոկայքերից մեկում, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Հոլանդական դատախազության կարծիքով, տեսագրությունը կարելի է վիրավորական համարել, բայց դրա համար պատասխանատվության կանչել հնարավոր չէ, քանի որ աստվածանարգության մասին օրենքը վաղուց է չեղարկվել։
Պոռնոգրաֆիական տեսահոլովակը հունվարին էր հայտնվել հոլիվուդյան պոռնոաստղ Կիմ Հոլանդի կայքում։ Սկանդալից հետո նա ներողություն է խնդրել, վստահեցնելով, որ տեսահոլովակը նկարահանել է կայքի հետ կապ չունեցող պրոդյուսեր։ Դերասանուհին խոստացել էր, որ նյութը կջնջվի կայքից։
Իսկ եկեղեցում սրբավայրի պղծումը մաքրելու համար հատուկ կիրակնօրյա պատարագ է մատուցվել։ Եկեղեցու ղեկավարությունը դիմել էր դատախազին, սակայն բողոքը մերժվել է։


























