Իլինոյսում մատուցողուհի Սամանթա Հիթոնին հաճախորդը թեյավճար չի թողել նրա դաջվածքի պատճառով։ Աղջիկը լրատվամիջոցներին պատմել է, որ տղամարդը կտրոնի վրա գրել էր․ «Չեմ կարող թեյավճար թողնել նրան, ով չի սիրում Հիսուսին։ Վատ դաջվածք է»։ Աղջկա խոսքով՝ ինքը կարող էր հաճախորդի հետ քննարկել իր դաջվածքը, եթե նա այդ մասին հարցներ։ Buffalo Wild Wings-ում մեկ տարվա աշխատանքի ընթացքում ոչ ոք նման բան չէր գրել, հավելել է Հիթոնը։
Հիթոնի ընկերուհին կտրոնի լուսանկարը հրապարակել է ու գրել, որ նույնասեռականությունը չի նշանակում, որ մարդը չի հավատում աստծուն կամ Հիսուսին։
Կտրոնով լուսանկարը իր թվիթերում վերահրապարակել է նաեւ մեդիա պրոդյուսեր Էմիլի Սոտակունը։ Այն 53 հազար «հավանում» է ստացել ու 21 հազար անգամ վերահրապարակվել, հայտնում է RTVI-ն։




























