Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի մասնագետները լուսանկարել են մի ծովային կրիայի, որը երկու գլխով է ծնվել։ Այս մասին հայտնում է UPI-ն։
Համալսարանին կից գանգերի հետազոտությունների կենտրոնի աշխատակցուհի Քեյթ Մենֆիլդը Twitter –ում հրապարակել է արտասովոր կենդանու լուսանկարները։ «Երեկ իմ ուսանողները հայտնաբերել են մի հազվագյուտ, հենց նոր ձվից դուրս եկած կրիա՝ երկգլխանի։ Նա ողջ էր ու եռանդով լի։ Հրաշալի է»,- գրել էր նա ։




























