Ճապոնիայում վաճառքի է հանվել չորացրած մսից պատրաստված «Ռուբիկի խորանարդը», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Գլուխկոտրուկը ներկայացրել է Nissin Food Products ընկերությունը, որին է պատկանում Ճապոնիայում հայտնի արիշտան բաժակում Cup Noodles բրենդը: Օրիգինալ խորանարդը ճշգրտությամբ կրկնում է հունգար ճարտարապետ Էրնյո Ռուբիկի կողմից 1974 թվականին ստեղծված դասական գլուխկոտրուկի չափերը:

Ընկերությունում պնդում են, որ ճիշտ հավաքել այդ խորանարդը շատ բարդ է, քանի որ նրա հատվածները միմյանցից տարբերվում են միայն ռելիեֆային նկարով:

Դասական խորանարդի դեպքում խաղացողն այն հավաքում է գույներով: «Մսային» խորանարդն արժե 3,6 հազար իեն (մոտ 33 դոլար):

Ընկերությունում չեն բացահայտել գլխավոր գաղտնիքը՝ արդյոք նոր խորանարդը ուտելի է՝ հաշվի առնելով փաստը, որ Cup Noodles-ը հայտնի է իր չորացրած մսով, որը հյութալի է դառնում եւ ծավալներով աճում եռացրած ջրի մեջ գցելիս: