Գերմանիան վաղաժամկետ վերադարձրել է արտասահմանյան պահոցներից պետական ոսկու պաշարների մեծ մասը՝ մոտ 1710 տոննա: Վկայակոչելով Բունդեսբանկին՝ այս մասին հայտնում է Lenta.ru-ն: 

Ըստ որում՝ Գերմանիայի ոսկու պաշարների գրեթե կեսը դեռեւս ԱՄՆ-ում է եւ Մեծ Բրիտանիայում. 1236 տոննա գտնվում է Նյու Յորքում, 432 տոննա՝ Լոնդոնում: Գերմանական ոսկու ընդհանուր պաշարը 3378 տոննա է կազմում:

Գերմանիան իր պահուստների վերադարձման ծրագիրն ընդունել է 2013 թվականին: Գերմանիայի ոսկու պաշարն իր ծավալով աշխարհում երկրորդն է ամերիկյանից հետո: Գերմանիան սկսել է ոսկի գնել 1951 թվականից եւ նախընտրել է այն պահել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների պահոցներում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի: