Արտակարգ իրավիճակների նախարարությունը, բնապահպանության նախարարությունն ու բջջային օպերատորներից մեկը քննարկումներ են տանում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում բջջային կապի հասանելիությունն ապահովելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով նրան, որ հրդեհաշիջման ընթացքում տարածքում բջջային կապի բացակայությունը հանգեցրել էր որոշակի բարդությունների, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ասաց. «Խոսրովի արգելոցի» տարածքում օպերատորների աշխատանքը կազմակերպված չէր, բայց ընդամենը մի քանի ժամ հետո ԱԻՆ-ը կազմակերպեց թվային կապ: Իհարկե, դա բավարար էր միայն ԱԻՆ-ի համար:
Նրա խոսքով, հանրապետության նախագահի ու վարչապետի հանձնարարությամբ բջջային օպերատորների հետ տարվել են բանակցություններ, որոնք վարել է անձամբ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը եւ որոշում է կայացվել տվյալ տարածքն ապահովել բջջային կապով:
Նւոյն խնդրի առնչութամբ, բնապահպանության նխարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ այժմ քննարկումներ են ընթանում, ընտրելու համար այն վայրերը, որտեղ կարող են տեղակայվել բջջային կայաններ: «Արգելոցային ռեժիմն իր սահմանափակումներն ունի: Առանձին տեղերում ընտրվելու են այն հատվածները, որոնք նվազագույն ազդեցություն կարող են կրել ֆիզիկական բաշխումներից: Երկրորդ՝ աշխատում ենք արեւային պանելներով աշխատող համակարգերի վրա: Հույս ունենք, որ առաջիկա 20 օրվա ընթացքում հմատեղ լուծումը կլինի, կունենաք նաեւ աջակցություն դրամաշնորհային ծրագրով, որ գոնե ապահովվեն WiFi համակարգերը: Սա նաեւ հնարավորություն կտա մոնիտորինգային համակարգեր ներդնելու, հետեւել զարգացումներին, նաեւ ոսագողության դեմ պայքարին կօգնի»,-ընդգծեց նախարար Մինասյանը:




























