Ֆրանսիական գիմնազիայի ներկայացուցիչները, որը գտնվում է տեղական «կարմիր լապտերների թաղամասում»՝ Կուրֆյուրստենշտրասե փողոցում, տուժում են մարմնավաճառների արշավանքից: Որպեսզի թեթեւ վարքի տեր կանայք դադարեն մտնել ուսումնական հաստատության տարածք, տնօրինությունը ստիպված էր 1,5 մետրանոց պարսպի կառուցման համար փող ծախսել: Այս մասին հայտնում է Metro-ն:

Դպրոցի շուրջը կառուցված պարսպի արժեքը կազմել է 66 հազար դոլար: Դպրոցի ներկայացուցիչները հայտարարել են, որ մարմնավաճառներին ամեն օր Կուրֆյուրստենշտրասե են բերում հատուկ բեռնատարով, որը կայանում է ուսումնական հաստատության դիմաց:

«Կանայք ամբողջ օրը այստեղ են կանգնում, խմում, ուտում եւ նույնիսկ բնական կարիքներն են հոգում: Նրանք լվացվելու եւ իրենց գործերն անելու տեղ չունեն, այդ պատճառով ամեն ինչ փողոցում են անում»,- հայտարարել է գիմնազիայի ներկայացուցիչը:

«Երեկոյան փողոցը աղբանոցի է վերածվում: Մենք հոգնել ենք դպրոցի բակում օգտագործված պահպանակներ, ներարկիչներ եւ այլ իրեր գտնելուց, որն ամենեւին դրանց տեղը չէ»,- նշել է գերմանացին: