Այժմ մշակվում է դատաիրավական ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետն ուՌիչարդ Միլսը քննարկել են արդարաղատության ոլորտում իրականացվող բարեփոխումները։ Գործադիրի ղեկավարը նշել է, որ այժմ մշակվում է դատաիրավական ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզը՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բացերը, եւ այս ուղղությամբ հայկական կողմը նույնպես ակնկալում է ամերիկյան գործընկերների ու մասնագետների աջակցությունը։
Վարչապետը կարեւորել է նաեւ ԱՄՆ դեսպանության գործուն մասնակցությունն առաջիկայում կազմակերպվելիք արդարադատության ոլորտի դոնոր կազմակերպությունների հանդիպմանը, որի ընթացքում կներկայացվեն այս բնագավառի հետագա բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները։
Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող մի շարք այլ հարցեր:




























