Կրեմլի թռչնաբանական ծառայությունը բվեճ է ձեռք բերել, որը կպայքարի նրա տարածքում վնասատուների դեմ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Կրեմլի պարետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Խլեբնիկովը:
«Ագռավներին վախեցնող ձայնային համալիրներ եւ այլ տեխնիկական միջոցներ ունենք, եւ դրանք պարբերաբար օգտագործվում են, սակայն ավելի արդյունավետ է ագռավների բնական հակառակորդների օգտագործումը, ինչպիսին են բազեները եւ ճուռակները, իսկ վերջերս ծառայության հաստիքացուցակում են հայտնվել նաեւ բվեճները»,- ասել է նա:


























