Գիտնականները 375-ամյա մումիայի մեջ լյարդային մակաբույծներ են գտել: Սա լյարդում մակաբույծների առկայության ամենավաղ հայտնի դեպքն է, հայտնում է Journal of Parasitology-ն:

Չինացի տղամարդու մումիան հայտնաբերվել է 2014 թվականին: Նա մահացել է 1642 թվականին 63 տարեկանում: Նրա մարմինը հրաշալի է պահպանվել: Համակարգչային տոմոգրաֆիայով մումիայի լյարդում տարօրինակ կազմավորում է հայտնաբերվել: Երբ հետազոտողներն այն հանել են, ապա հյուսվածքներում հայտնաբերել են Paragonimus westermani տեսակի տրեմատոդի՝ մակաբուծային հարթ որդերի ձվեր:

P. westermani-ը հաճախ վարակում է քաղցրահամ ջրերում ապրող խեցգետնակերպներին: Տարածքը, որտեղ տղամարդն ապրել է, ծովախեցգետնի եւ խեցգետնի հում մսի օգտագործումը կարմրուկի դեմ արդյունավետ միջոց էր համարվում: Հնարավոր է, որ տղամարդը մակաբույծներով վարակվել է՝ փորձելով ազատվել դրա ախտանիշներից:

Ասիական երկրներում մակաբուծային ինֆեկցիաները տարածված երեւույթ էին: Այսպես՝ 2014 թվականին անցկացված կորեացիների 18 մումիաների հետազոտությունը, որոնք ապրել էին XV–XVIII դարերում, պարզել է, որ նրանք բոլորը վարակված էին մակաբույծների նվազագույնը մեկ տեսակով: