Օգոստոսի վերջին հանգստյան օրերին աշխարհում նշվում է ամենաարտասովոր բանպահպանական տոներից մեկը՝ չղջիկների գիշերը (International Bat Night)։ Դրա գլխավոր նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել չղջիկների խնդիրներին ու պահպանությանը, ինչպես նաեւ «հերքել» նրանց շուրջ հյուսված առասպելները, որոնցից շատ մարդիկկ վախենում են՝ նրանց վամպիրներ համարելով։
Լավ զարգացած առջեւի վերջույթների չորս երկար մատները պահում են թեւը։ Երկար նեղ պոչը, որը հավասար է գլխի երկարությանը պատած է թաղանթով։ Հետին վերջույթների մատներն ու եղունգներն ազատ են թաղանթից։ Դրանցով չղջիկները կառչում են ճյուղերից։
Իսկ նրանց գիշերային կենսակերպի պատճառը թույլ, միայն մթությանը սովոր տեսողությունն է։ Փոխարենը նրանց մոտ լավ զարգացած են հոտառությունն ու լսողությունը։


























