Նորվեգիայում գիդը, որ էքսկուրսիայի ժամանակ վախեցրել է բեւեռային արջին, տուգանվել է 1,5 հազար դոլարով: Norway Today-ը հայտնում է, որ կենդանին Շպիցբերգենում ձնագնացներով զբոսաշրջիկների խմբից 900 մետր հեռավորության վրա է եղել: Գիդը որոշել է մոտ գնալ, սակայն արջը վախեցել է եւ փախել, որից հետո գիդը հետապնդումը դադարեցրել է:
Պարբերականը հայտնում է, որ մարդկանց արգելված է մոտենալ բեւեռային արջերին, եթե դա կարող է կենդանուն վախեցնել կամ խանգարել: Իշխանությունները մտադիր են ավելի խիստ հետեւել արջերի նկատմամբ մարդկանց վարքին, քանի որ Շպիցբերգենում տուրիստների թիվը մեծացել է, եւ սա կարող է որոշ շրջաններում սահմանափակող միջոցառումներ պահանջել:


























