ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեխասի բնակիչներին հաջողություն է մաղթել՝ կապված մոտեցող «Հարվի» փոթորկի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լրագրողները բղավոցով հարցեր են ուղղել Թրամփին, որը կնոջ եւ թոռան հետ ուղղաթիռ է նստել՝ հանգստյան օրերին Վաշինգտոնից մերձքաղաքային Քեմփ Դեւիդի նստավայր մեկնելու համար:

Հարցին՝ ի՞նչ է ցանկանում ասել Թեխասի բնակիչներին, Թրամփը բութն է ցույց տվել եւ ասել. «Բոլորին հաջողություն»:

«Հարվի» փոթորիկն ուժգնացել է 5-բալանոց սանդղակով մինչեւ վտանգավոր երրորդ կարգ, հայատարարել է ԱՄՆ-ի Փոթորիկների նախազգուշացման կենտրոնը: