Գիտնականներն ապացուցել են, որ երեխաների առողջությունը ոչ մի ձեւով կախված չէ ընտանիքում ձեռնասունների առկայությունից, չնայած հակառակն ապացուցող բազմաթիվ հետազոտություններին՝ իբր կենդանիների փոքրիկ տերերը ֆիզիկապես եւ հոգեբանորեն ավելի առողջ են: Մինչդեռ նման կարգի ամենախոշոր հետազոտությամբ այսօրվա դրությամբ այս վարկածը հերքվում է, հայտնում է Fox News-ը:
RAND կորպորացիայի հետազոտողները վերլուծել են ընտանի կենդանիներ պահող 2200 եւ այդպիսիք չունեցող 3000 երեխաների տվյալները: Մասնակիցների տարիքը 17 տարեկանից չի անցել: Ինչպես եւ սպասվում էր, հետազոտությունը ցույց է տվել, որ այն ընտանիքների երեխաները, որոնք ընտանի կենդանիներ են ունեցել, առողջական ավելի լավ վիճակում էին, եւ, որպես կանոն, ֆիզիկապես ավելի ակտիվ էին, քան այն երեխաները, որոնք ընտանի կենդանիներ չունեին: Սակայն, ի տարբերություն նախորդ հետազոտությունների, գիտնականները հաշվի են առել նաեւ այլ գործոններ, ինչպիսին է, օրինակ, ընտանեկան եկամուտը, որը կարող էր արդյունքների տեղաշարժ առաջացնել:
Արդյունքում՝ կրկնակի մոտեցման դեպքում, նախահակվածության գնահատականների ներառմաբ, ընտանի կենդանիներ պահելու եւ երեխաների առողջության միջեւ կապն այլեւս վիճակագրական կարեւորություն չունի:




























