Օրինագիծը, որով, մասնավորապես, արգելվում է հասարակական վայրերում դեմքը ճանաչելուն խոչընդոտող հագուստ հագնելը, կարող է Ղազախստանի խորհրդարան ուղարկվել նոյեմբերին: Այս մասին հայտնել է կրոնի եւ քաղաքացիական հարցերով նախարար Նուրլան Երմեկբաեւը, փոխանցում է Tengrinews-ը:
«Օրինագիծը ծրագրվում է խորհրդարան ուղարկել նոյեմբերին, որ դեկտեմբերին պատգամավորների աջակցությամբ ընդունվի»,- ասել է նախարարը՝ նշելով, որ սա արվում է հասարակական անվտանգության շահերի շրջանակում:
Փաստաթղթով նախատեսվում է արգելել ապակառուցողական գաղափարախոսական ուղղությունների հագուստ հագնելը, նրանց կրոնական ուսմունքի տարածումը եւ լրատվամիջոցներում քարոզելը, այն պետք է ուժեղացնի կրոնական գործունեությանը անչափահասների ապօրինի ներգրավման համար պատասխանատվությունը:
Փաստաթղթով նաեւ նորմեր են առաջարկվում, որոնք թույլ են տալիս կարգավորել արտասահմանում հոգեւոր կրթություն ստանալը, պետական ծառայողների մասնակցությունը կրոնական գործունեությանը, նաեւ պետք է արգելք սահմանի այնպիսի հագուստ հագնելու վրա, որոնք խոչընդոտում են հասարակական վայրերում դեմքը ճանաչելուն, եւ ամուսնության կնքումը կրոնական ծիսակարգով:



























