Հնդկաստանում դատարանը «Դերա սաչա սաուդա» հնդկական կրոնական կազմակերպության առաջնորդ Գուրմիթ Ռամա Ռահիմ Սինգհին 10 տարվա ազատազրկման է դատապարտել՝ բռնաբարության մեղադրանքով: Մեղադրյալն իր կողմնակիցներին կոչ է արել հանգիստ ընդունել դատարանի վճիռը: Ըստ DW-ի՝ նա պնդում է իր անմեղության հարցում:
Իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները, քանի որ օգոստոսի 25-ին, դատավճռի հրապարակումից հետո, Հարյանա եւ Փենջաբ նահանգներում անկարգություններ են սկսվել: Արդյունքում առնվազն 38 մարդ է զոհվել, ավելի քան 200 տուժած կա:
«Դերա սաչա սաուդա» կրոնական կազմակերպությունը տասնյակ միլիոնավոր հետեւորդներ ունի ամբողջ աշխարհում: Կազմակերպության առաջնորդի նկատմամբ ավելի վաղ հետաքննություն էր սկսվել՝ լրագրողի սպանության նպատակով դավադրության կասկածանքով: Իսկ 2015 թվականին Սինգհը դատարանի առջեւ է կանգնել, երբ իր ավելի քան 400 հետեւորդների համոզել է կրտվել՝ «աստծուն ավելի մոտ լինելու համար»:


























