Ճապոնիայի Սիձուոկա քաղաքի իշխանությունները հայտարարել են նավահանգստում կարմիր հրե մրջյուններ հայնաբերելու մասին, որոնք համարվում են աշխարհում ամենավտանգավորներից մեկը, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Ավելի քան 100 վտանգավոր միջատները հայտնաբերեվել են  երկուշաբթի Սիմիձու նավահանգստի կոնտեյներներից մեկում: Մրջյուններն անմիջապես ոչնչացվել են: Ներկայումս մասնագետները փորձում են պարզել՝ արդյոք կոնտեյներում մայր մրջյուն եղել է:

Չի հաղորդվում, թե բեռը որտեղից է հատկապես ճապոնական նավահանգիստ ժամանել: