Նոր՝ 2017 ուսումնական տարում Հայաստանում 13 դպրոց կմիավորվի այլ կրթօջախների: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության բաժնի ղեկավար Աշոտ Արշակյանը:
Այդ դպրոցներում 230 մասնագետ է աշխաատում, որոնց կփորձեն բաշխել այլ դպրոցներում: «Նրանցից շատերն առանց այն էլ աշխատում են համատեղության կարգով կամ արդեն հասել են կենսաթոշակային տարիքի: Բացի այդ՝ նոր աշակերտների հետ միասին մյուս դպրոցներում կավելանան դասաժամերը: Այնպես որ՝ կփորձենք հնարավորինս բոլորին աշխատանքի տեղավորել»,- նշեց Արշակյանը:




























